Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորումը ձախողելու պատճառով

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորումը ձախողելու 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Մուսթաֆա Ադիբը  հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորման ջանքերի տապալումից հետո:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Մուսթաֆա Ադիբն իր հրաժարականի մասին հայտնել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ ասելով, որ չի կարողացել իրականացնել կառավարություն ձևավորելու՝ իր առջև դրված առաջադրանքը: Նա ավելի քան մեկ ամիս պայքարում էր անկուսակցական կաբինետ ստեղծելու համար:

Անցյալ շաբաթ Լիբանանին նախագահ Աունը նախազգուշացրել էր, որ չկա քաղաքական փակուղի, որը խոչընդոտել է նոր կառավարության ստեղծմանը՝ կանխատեսելով, որ Լիբանանը «դժոխք կդառնա», եթե կարգավորում չհաջողվի:

Ենթադրվում էր, որ կառավարության պաշտոնները պետք է լրացվեին մինչ սեպտեմբերի կեսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]