Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ. վարչապետը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ. վարչապետը հարցազրույց է տվել 
Հանրային հեռուստաընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին եւ բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ։ Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ»,- գրել է վարչապետը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»,- ասել էր վարչապետը:

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]