Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայում ռազմական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 26 մարդ

Ուկրաինայում ռազմական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 26 
մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Խարկովի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային Ан-26 ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ օդուժի հրամանատարության մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության  խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել է, որ Ан-26 ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ընթացքում:

Վթարի պահին ինքնաթիռում եղել է 27 մարդ՝ անձնակազմի 7 անդամ և 20 կուրսանտ:

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով զոհվել է 26 մարդ.  Հաղորդվել էր, որ 2 կուրսանտի հաջողվել է դուրս ցատկել ինքնաթիռից, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Նա հիվանդանոցում մահացել է: Գտնվել է 23 մարդու դի, մյուս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հետաքննությունը ինքնաթիռի կործանման 4 տարբերակ է դիտարկում.

  1. Աղետը տեղի է ունեցել թռչող սարքի ագրեգատների տեխնիկական խնդիրների պատճառով
  2. Աղետը տեղի է ունեցել անձնակազմի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով
  3. Աղետը տեղի է ունեցել թռիչքները կառավարելու համար պատասխանատու անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով
  4. Աղետը տեղի է ունեցել ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը և այն թռիչի պատրաստելու աշխատանքները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]