Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գալու համար

Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գալու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տարեցներին տանից դուրս գալու համար չեն տուգանի հասարակական վայրերում առանց անհրաժեշտության չհայտնվելու հանձնարարականի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտարարել Է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

«Թարմ օդում զբոսանքները եւ ֆիզկուլտուրայով պարապմունքները չեն սահմանափակվում:

Դա նշանակում Է՝ տանից դուրս գալը խախտում չԷ: Ես դիմել եմ ոստիկանության ղեկավարությանը՝ խնդրելով ձեռնպահ մնալ տարեց մարդկանց նկատմամբ պատասխանատվության միջոցառումներ կիրառելուց: Դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից»,-Սոբյանինը գրել Է իր բլոգում:

Նա ընդգծել Է, որ տուգանք կարող են գրել խանութ մտնելիս դիմակի բացակայության դեպքում: Սոբյանինը նաեւ նշել Է, որ տարեց մոսկվացիների սոցիալական քարտերն արգելափակել չի պլանավորվում: «Իսկ եթե (հասարակական տրանսպորտով) ուղեւորությունը շատ անհրաժեշտ Է, ապա անպայմանորեն հարկավոր Է օգտագործել դիմակներ ու ձեռնոցներ»,-ընդգծել Է Սոբյանինը: 65-ից բարձր տարիքի այն մոսկվացիները, որոնք շարունակում են աշխատել, հեռավար ձեւաչափի անցնելու համար կկարողանան հիվանդաթերթիկ ստանալ գործատուի հայտով:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլուխը 65-ից բարձր տարիքի մոսկվացիներին, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով տառապողներին հանձնարարել Էր՝ սեպտեմբերի 28-ից տանից դուրս չգալ առանց հատուկ անհրաժեշտության: Կորոնավիրուսով հիվանդացությունը Մոսկվայում կրկին սկսել Է աճել:

Անցած օրվա ընթացքում գրանցվել Է COVID-19-ի 1560 դեպք, ընդհանուր առմամբ Ռուսաստանում արձանագրվել Է 7212 նոր դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]