Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ

Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի 
անտառտնտեսության անձնակազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկել առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները:

Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել իսնտիտուցիոնալ հենքի վրա։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ֊ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և Վանաձորի անտառտնտեսության ղեկավար կազմը։

Նախարարն անդրադարձել է արձանագրվող անտառխախտման, փայտագողության դեպքերին, որոնք անհանգստացնող են իրենց ծավալներով։

Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել ոչ միայն գործուն միջոցներ ու գործիքակազմ, այլև կամք՝ անտառին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։

«Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ»,- եզրափակել է նախարար Պետրոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]