Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Փարիզում ձերբակալվել է անցորդներին դանակով վիրավորած տղամարդը

 Փարիզում ձերբակալվել է անցորդներին դանակով վիրավորած տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ձերբակալվել Է այն մարդը, որը սեպտեմբերի 25-ին դանակով վիրավորել Էր չորս հոգու:

Այդ մասին հաղորդել Է մայրաքաղաքի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարձակումը կատարվել Է Փարիզի 11-րդ օկրուգում, «Շառլի Էբդո» ֆրանսիական հանդեսի նախկին խմբագրությունից ոչ հեռու:

Իր հերթին BFMTV հեռուստաալիքը սեպտեմբերի 25-ին ավելի վաղ հաղորդել Էր, որ հարձակումը կատարել են երկու հոգի: Նրա տվյալներով՝ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Le Figaro թերթը հաղորդել Է, որ անհայտ տղամարդը դանակով վիրավորել Է չորս մարդու եւ թաքնվել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ելիսեյան պալատից ուշադիր հետեւում Է իրադրությանը», նախագահական գրասենյակը հաղորդել Է BFMTV հեռուստաալիքին: Այլ մեկնաբանություններ իշխանություններն առայժմ չեն տալիս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]