Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն  ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Ցոլակյանը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Արմեն Փամբուխչյանին, վստահություն հայտնել, որ օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո էլ նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը՝ նպաստելով ոլորտի զարգացմանը:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները զեկուցել են սեպտեմբերի 24-25-ը կատարած հիմնական աշխատանքների մասին:

Նախարար Ցոլակյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերին, համապատասխան հանձնարարականներ տվել կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումներին:

«Առավելագույն զգոնություն ցուցաբերեք, տարվա ցանկացած ժամանակահատվածում կարող ենք դեպքերի թվի ավելացում ունենալ: Դուք միշտ պետք է պատրաստ լինեք ցանկացած խնդրի կատարմանը, իսկ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]