Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

ՌԴ-ում Իրանի դեսպանը կոչ է արել Թրամփին՝ ներողություն խնդրել ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու համար

ՌԴ-ում Իրանի դեսպանը կոչ է արել Թրամփին՝ ներողություն խնդրել ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք Է ներողություն խնդրի Թեհրանից իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Վաշինգտոնի դուրս գալու համար եւ Իրանին փոխհատուցի տնտեսական ու քաղաքական կորուստները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությունում անցկացված մամուլի ասուլիսում:

«Ավելին, նա (Թրամփը) պետք Է ներողություն խնդրի այն բանի համար, որ ԱՄՆ-ը դուրս Է եկել ԳՀՀԾ-ից, եւ նա պետք Է փոխհատուցի մեր տնտեսական ու քաղաքական կորուստները»,-ասել Է Ջալալին:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության Էին հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ