Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Պակիստանը բողոք է հայտնել Հնդկաստանին Քաշմիրում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով

 Պակիստանը բողոք է հայտնել Հնդկաստանին Քաշմիրում տեղի ունեցած 
փոխհրաձգության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) բողոք Է հայտնել Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետին վերջերս Քաշմիրի վիճելի տարածաշրջանի վերահսկողության գծում (դեֆակտո սահմանին) հրադադարի համաձայնագրի խախտման պատճառով: Համապատասխան հաղորդագրությունը սեպտեմբերի 25-ին տարածել Է Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետը կանչվել Է ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոք Է հայտնվել սեպտեմբերի 24-ի գիշերը վերահսկողության գծի երկարությամբ հնդկական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ»,- ասված Է նախարարության մամուլի տեղեկագրում:

Այնտեղ նաեւ նշված Է, որ հնդկական կողմից արձակված կրակի հետեւանքով տուժել Է երկու խաղաղ բնակիչ, այդ թվում երեխա: Պակիստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ միայն ընթացիկ տարում Հնդկաստանը հրադադարի համաձայնագիրը խախտել Է 2 340 անգամ, ինչի հետեւանքով 18 մարդ զոհել եւ 187 խաղաղ բնակիչ լուրջ վերքեր Է ստացել:

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2019 թվականի օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարեց Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու եւ այդ տարածաշրջանում երկու միութենական տարածքներ՝ վարչական միավորներ, ստեղծելու որոշման մասին, որոնք ունեն ավելի քիչ իրավունքներ, քան նահանգը: Այդ նպատակով Հնդկաստանի խորհրդարանը հաստատեց Սահմանադրության 370-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու մասին, որը նահանգն օժտում Էր հատուկ կարգավիճակով:

Իսլամաբադը դատապարտել Է այդ որոշումը եւ հրաժարվել Է այն ճանաչել Հնդկաստանի ներքին գործ: Ի նշան բողոքի Ջամուի եւ Քաշմիրի նահանգի լուծարման Պակիստանը ցածրացրել Է Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ վտարել Է նրա դեսպանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]