1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հռոմում 24-ժամյա գործադուլ են անում հասարականան տրանսպորտի աշխատակիցները

Հռոմում 24-ժամյա գործադուլ են անում հասարականան տրանսպորտի աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 25-ին տեղի Է ունենում հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ: Համապատասխան հաղորդագրությունը հրապարկվել Է Հռոմի քաղաքապետարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բողոքի ակցիային են միացել հատվածի գրեթե բոլոր արհմիութենական միավորումները: Ընդհատված Է վերգետնյա քաղաքային տրանսպորտի, մետրոյի, ինչպես նաեւ արվարձանային Էլեկտրագնացքների աշխատանքը:

Գործադուլը կտեւի ամբողջ օրը, բացառությամբ լավածաժամերի (տեղական ժամանակով 17:00-ից մինչեւ 20:00-ն), երբ ուղեւորափոխադրումները պետք Է ապահովված լինեն: Նաեւ տրանսպորտը կաշխատի առավոտյան ժամերին: Գործադուլը հայտարարել են արհմիություններն ի նշան բողոքի աշխատանքի պայմանների դեմ: Նաեւ սեպտեմբերի 25-ին Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում Հռոմում, Միլանում, Թուրինում, Ֆլորենցիայում եւ Ջենովայում, տեղի կունենա ուսուցիչների եւ աշակերտների բողոքի ակցիա, որոնք պահանջում են անվտանգ պայմաններ ստեղծել կրթական հիմնարկներում կորոնավիրուսի տարածման պայմաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]