Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավստրալիայում փրկել են ծանծաղուտ նետված շուրջ հարյուր դելֆինի

Ավստրալիայում փրկել են ծանծաղուտ նետված շուրջ հարյուր դելֆինի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրինդ տեսակի առնվազն 94 սեւ դելֆին Է փրկվել, որոնք նետվել Էին ավստրալական Տասմանիա նահանգի արեւմտյան առափնյակի ծանծաղուտ, նրանց բաց են թողել ծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC հեռուստաալիքը: Սեպտեմբերի 21-ին Մակուորիի ծոցում հայտնաբերել են շուրջ 270 գրինդ-դելֆինների:

Սեպտեմբերի 23-ին 200 դելֆինից բաղկացած եւս մեկ խումբ են հայտնաբերել առափնյա ծանծաղուտում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ առնվազն 380 գրինդ-դելֆիններ են սատկել: Սեպտեմբերի 25-ի առավոտյան տեղի ծառայությունները ճշտել են սատկած առանձնյակների թիվը՝ այն նվազեցնելով մինչեւ 350: Ողջ մնացած դելֆիններին փրկելու գործողությունը շարունակվում Է արդեն մի քանի օր: Դրանում գործի են դրվել տասնյակ փրկարարներ եւ կամավորներ: Մինչեւ սեպտեմբերի 24-ի երեկոյան փրկված առանձնյակների թիվը հասել Է 88-ի, եւս վեցը փրկվել են հաջորդ օրը առավոտյան: Ինչպես հաղորդվում Է, իշխանությունները չեն կորցնում եւս 12 դելֆինի փրկելու հույսը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է կենսաբան Քրիս Կառլայոնը, ափ նետված դելֆինների թվաքանակը ռեկորդային Է դարձել Տասմանիայի համար:

Մասնագետները դեռեւս փորձում են պարզել պատճառը: Գրինդները կամ սեւ դելֆինները ծովային կաթնասուններ են՝ կետաձեւների խմբից: Գրինդների մարմինը, որը հասնում Է 8,5 մետրի, ամբողջությամբ սեւ գույնի Է, բացառությամբ կզակի տակ եղած խարսխաձեւ ճերմակ բծի: Դելֆինի քաշը կազմում Է միջին հաշվով 800 կիլոգրամ, սակայն հանդիպում են նաեւ 2 տոննա քաշով առանձնյակներ: Գրինդի տարբեր տեսակները բնակվում են գործնականում ամբողջ աշխարհում՝ ինչպես տաք արեւադարձային ծովերում, այնպես Էլ Հյուսիսային Եվրոպայի ափերին: Կետերը եւ դելֆինները հաճախ են ափ նետվում: Հիմնականում դա տեղի Է ունենում ամառվա ամիսներին, երբ կաթնասունների վտառները տեղափոխվում են անտարկտիկական ջրեր կամ այնտեղից վերադառնում կղզի պետության ափերի մոտով: Որպես կանոն, եթե գրինդներից մեկը նետվում Է ափ, մյուսները փորձում են օգնել նրան եւ արդյունքում արժանանում նրա ճակատագրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]