Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Շենչժենն առաջ Է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով

Շենչժենն առաջ Է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Չինաստանի Շենչժեն մեգապոլիսը (Գուանդունի նահանգ) առաջ Է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով աշխարհում երկրորդ տեղը Հոնկոնգից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Բարձրաբերձ շենքերի եւ քաղաքային միջավայրի միջազգային խորհրդի տվյալները:

Ներկայումս Շենչժենում, որը քառասուն տարի առաջ ձկնորսական գյուղակ Էր, գրանցած Է ապակե եւ բետոնե 289 աշտարակ: Խոսքը վերաբերում Է 150 մետր (միջին հաշով շուրջ 40 հարկ ) եւ ավելի բարձրությամբ լիովին կառուցված շենքերին: Միացյալ Նահանգների խոշորագույն մեգապոլիսում այդպիսի շենքերի թիվը հասնում Է 283-ի: Այս վարկանիշում առաջին տեղը շարունակում Է հաստատուն կերպով պահպանել Հոնկոնգը՝ 354 ցուցանիշով: Առաջատարների հնգյակ են մտել նաեւ Դուբայը (202) եւ Շանհայը (165):

Այն երկրների վարականիշում, որոնք առավել ինտենսիվորեն են կառուցապատված բարձարբերձ շենքերով, առաջատարը Չինաստանն Է՝ 2204 երկնաքեր: Չինաստանի ցուցանիշը գրեթե եռապատիկ գերազանցում Է ԱՄՆ-ին (808): Այնուհետեւ հետեւում են Ճապոիան (259), Արաբական Միացյալ Էմիրությունները (255) եւ Կորեայի Հանրապետությունը (231): Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, ապա այն ունի 150 մետրից ավելի բարձրությամբ 48 շենք: Դրանցից քառասունչորսը վեր Է խոյանում Մոսկվայում. դա մեկով ավելի Է, քան Պեկինում: Իսկ մոլորակում երկնաքերների ընդհանուր քանակն այս պահին արդեն հասել Է 4991-ի: Կառուցման փուլում Է գտնվում եւս 744 աշատարակ, այդ թվում 321-ը Չինաստանում, վկայում են կազմակերպության տվյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ