Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Brent մակնիշի նավթի գները բարելի դիմաց աճել են մինչեւ 42,17 դոլար

 Brent մակնիշի նավթի գները բարելի դիմաց աճել են մինչեւ 42,17 դոլար
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գները սեպտեմբերի 25-ի առավոտյան աճում են պահանջարկի շարունակվող վերականգնման հույսով, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երեւանի ժամանակով 08:49-ի դրությամբ, նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի համար աճել Է 0,55 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 42,17 դոլար, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,6 տոկոսով, բարելի դիմաց մինչեւ 40,55 դոլար: Սեպտեմբերի 25-ի առավոտյան նավթի գներն արձանագրում են վստահ աճ, քանի որ ներդրողները հույսով են նայում պահանջարկի վերականգնման հեռանկարներին, սպասելով, որ նույնիսկ, չնայած կորոնավիրուսով հիվանդացության աճին, երկրները հրաժարվում են կարանտինային խիստ միջոցառումներից եւ երկրորդ ալիքը պահանջարկին նույնքան ուժեղ վնաս կհասցնի, ինչպես առաջինը: Այսպես, այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտնել Էր երկրում շաբաթվա ընթացքում նավթի պահանջարկի նվազման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ