Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին, ժամը 01:05-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Շորժայի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Արտանիշի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ M-14 ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջանկյալ հատվածում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և այրվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 02։10-ին։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ