Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

G7-ի երկրները հանդես կգան աղքատ երկրների պարտքի բեռի թեթեւացումը երկարաձգելու օգտին. Reuters

G7-ի երկրները հանդես կգան աղքատ երկրների պարտքի բեռի թեթեւացումը երկարաձգելու օգտին. Reuters

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթի խմբի (G7) (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) ֆինանսների նախարարները, հավանաբար, սեպտեմբերի 25-ին հանդես կգան նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատ երկրների համար պարտքի բեռի թեթեւացման ծրագրի երկարաձգման նախաձեռնության պաշտպանությամբ: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ «Մեծ յոթնյակի» երկրների խորհրդաժողովը պետք Է տեղի ունենա սեպտեմբերի 25-ին հեռավար ձեւաչափով, նախարարները կքննարկեն գլոբալ տնտեսական իրադարձությունները կորոնավիրուսի շարունակվող ներգործության ֆոնին: Աղբյուրները նշում են, որ քննարկման ընթացքում պլանավորվում Է բարձրացնել աղքատ երկրների պարտքի տնտեսապես ընդունելի լինելու հարցը, որոնց պարտքի մակարդակը բարձր Էր նաեւ մինչեւ համավարակն սկսվելը: Ապրիլին G20-ն աղքատ երկրներին իրավունք Է տվել արտաքին սուվերեն պատքի վճարումները, ներառյալ դրա սպասարկումը, դադարեցնելու մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ կերպ ազատված ավելի քան 20 միլիարդ դոլարը պետք Է հատկացվի համավարակի դեմ պայքարին: Կորոնավիրուսի վարակի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչեց համավարակ: Բոլոր երկրներն ու տարածքները հարկադրված Էին ձեռնարկելու սանիտարա-համաճարակաբանական բնույթի զանազան արտակարգ միջոցներ, ինչը հանգեցրել Է միջազգային խորը տնտեսական ճգնաժամի: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի անկում գրեթե 5 տոկոսի չափով, բայց այն կվերականգնվի եւ հաջորդ տարի կաճի 5,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]