Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իմ ֆուտբոլիստներն արժանի էին այս հաղթանակին. Կամպանիա

Իմ ֆուտբոլիստներն արժանի էին այս հաղթանակին. Կամպանիա

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանիայի կարծիքով իր ֆուտբոլիստներն արժանի էին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ցելյե»-ի դեմ տոնած հաղթանակին:

«Տակտիկապես հարուստ խաղ ստացվեց: Հակառակորդ թիմը ֆիզիկապես շատ ուժեղ էր և ուներ լավ հարձակվողներ: Սակայն մենք ամեն ինչ գիտեին նրանց խաղի մասին: Անցած շաբաթվա ընթացքում իմ ֆուտբոլիստները հրաշալի աշխատանք կատարեցին: Իմ ֆուտբոլիստներն արժանի էին այսհաղթանակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո պատասխանելով լրագրողների առցանց հարցերին ասել է Կամպանիան:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց սլովենական «Ցելյե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 

Երկու լրացուցիչ խաղակեսերում էլ առավելությունը Հայաստանի չեմպիոնի կողմն էր, և 110 -րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Վակուլենկոն:  «Արարատ-Արմենիա»-ն կրկնեց նախորդ տարվա արդյունքը և դուրս եկավ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլ: «Արարատ-Արմենիա»-«Ցոլյե»` 1:0: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում հոկտեմբերի 1-ին կխաղա Սերբիան ներկայացնող «ՑրվենաԶվեզդա»-ի հետ Երևանում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]