Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Հյուսիսային հոսք-2»-ը հայտարարվել է ապօրինի նախագիծ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Հյուսիսային հոսք-2»-ը հայտարարվել է 
ապօրինի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նավատերերի փոխադարձ ապահովագրության ակումբների միջազգային խումբը հայտարարություն է տարածել, որով մերժում է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցմանը մասնակցող նավերի ապահովագրությունը: Այս մասին գրել է ուկրաինական «Էսպրեսոն»:

«Ակումբի անդամները պետք է հիշեն, որ ապահովագրական ոչ մի ծածկույթ չպետք է լինի այն նավերի համար, որոնք ներգրավված են անօրինական գործողություններում կամ այնպիսի գործողություններում, որոնք ակումբին կդնեն պատժամիջոցների խախտման սպառնալիքի դեմ»,- ասված է խմբի կողմից հրապարակված փաստաթղթում:

Այսպիսով՝ «Հյուսիսային հոսք-2»-ը գործնականում հայտարարվել է անօրինական նախագիծ, որի հետ չպետք է գործ ունենա իրեն հարգող բիզնեսը:

Ապահովագրությունից հրաժարվելը լուրջ հարված է ցանկացած ձեռնարկության, որը ցանկանում է օգնել իրականացնել Վլադիմիր Պուտինի հավակնությունները եւ ՌԴ նախագահի պլանները՝ կապված Ուկրաինայի կողմից մեկուսացման եւ Ռուսաստանը տարանցիկ երկրի կարգավիճակից զրկելու հետ:

Այսպիսով՝ հարկ է խոստովանել, որ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ուղղված են այլընտրանքային ռուսական գազատարի կառուցման դադարեցմանը, գործում են»:

                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ