Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1796 թ. սեպտեմբերի 25-ին ծնվել է Հարություն Ալամդարյանը՝ հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական եւ եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ (1828-1830):

-           1944 թ. սեպտեմբերի 25-ին մահացել է  Մանուկ Աբեղյանը՝ հայ բանասեր, գրականագետ, բառարանագիր:

-           1396 թ. սեպտեմբերի 25-ին Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվեց խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը։

-           1493 թ. սեպտեմբերի 25-ին Քրիստափոր Կոլումբոսը սկսեց իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա։

-           1555 թ. սեպտեմբերի 25-ին ստորագրվեց Աուգսբուրգի հաշտությունը։

-           1956 թ. սեպտեմբերի 25-ին շահագործման հանձնվեց տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը։

-           1970 թ. սեպտեմբերի 25-ին մահացել է Էրիխ Մարիա Ռեմարկը՝ գերմանացի հանրահայտ գրող, 20-րդ դարի ամենաընթերցվող գրողներից (ծնվ.՝ 1898 թ.)։

-           1906 թ. սեպտեմբերի 25-ին ծնվել է Դմիտրի Շոստակովիչը՝ ռուս կոմպոզիտոր (մահ.՝ 1975):

-           1908 թ. սեպտեմբերի 25-ին ծնվել է Ալեքսանդր Մանուչարյանը՝ հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր:

 

Հիշարժան փաստեր

-           Ինքնաթիռով թռչելիս ձեր մազերն աճում են երկու անգամ ավելի արագ:

-           Կապույտ աչքերով մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան մյուսները:

-           Սալվադոր Դալին նկարել է «Չուպա-չուփսի» լոգոտիպը:

-           Կիտրոնն ավելի շատ շաքար է պարունակում, քան ելակը:

-           Մարդկանց 95 տոկոսը նախ հագնում է ձախ գուլպան, ապա՝ աջը:

-           Շնաձուկը միակ ձուկն է, որ կարողանում է թարթել երկու աչքերը միաժամանակ:

-           Սուրճը միջազգային առեւտրում երկրորդ ապրանքն է՝ ըստ շրջանառության ծավալների, բենզինից հետո:

-           Թիթեռները չեն կարողանում թռչել երկրաշարժի ժամանակ:

-           Տղամարդիկ ծիծաղում են ավելի երկար, ավելի բարձր եւ ավելի հաճախ, քան կանայք:

-           Ֆրանսերենը եղել է Անգլիայի պաշտոնական լեզուն ավելի քան 600 տարի:

-           Եթե մարդն ունակ լիներ ընկալելու 20 հերցից ցածր աղմուկը, ապա մենք կլսեինք, թե ինչպես են շարժվում մեր մկանները:

-           10 իսլանդացիներից մեկը դառնում է գրող, որը կյանքում գոնե մեկ անգամ ստեղծագործություն է հրատարակում:

-           Նորվեգիայի դրոշի վրա կարելի է գտնել 6 երկրի՝ Ինդոնեզիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Թայլանդի, Ֆինլանդիայի եւ Լեհաստանի դրոշներ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]