Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

Մյասնիկյան պողոտայում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 3 մարդ

Մյասնիկյան պողոտայում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 3 մարդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 24-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Բենիամին Հ․), «Skania» (վարորդ՝ Հովհաննես Ա․, ծնված 1981 թ․) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Արտուշ Ա․, ծնված 1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

«ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արթուր Բ․-ն (ծնված 1983 թ․) և Արմեն Ա․-ն (ծնված 1991 թ․) ևս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ