Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկ անձի գումարի շուրջ հավաքվածներն իրավունք չունեն պահանջելու կառավարության հրաժարականը. մարզպետ

Մեկ անձի գումարի շուրջ հավաքվածներն իրավունք չունեն պահանջելու 
կառավարության հրաժարականը. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի համարում կայացած քաղաքական ուժ և գտնում է, որ վերջինս իրավունք չունի պահանջելու կառավարության հրաժարականը։ Այդ մասին Ղուկասյանը նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում ինչ պահանջել և ինչ գործողություններ անել, հետևաբար որևէ խնդիր չեմ տեսնում։ Ցավոք, «Բարգավաճ Հայաստան»-ին չեմ համարում կայացած քաղաքական ուժ, համարում եմ մեկ անձի գումարի շուրջ հավաքված մարդկանց խումբ, որը կարծում եմ, նման պահանջներ իրավունք չունի ներկայացնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ղուկասյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]