Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդկաստանի դեսպանը ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանն ընդգծել է իրավապահների արդյունավետ գործակցությունը

Հնդկաստանի դեսպանը ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանն ընդգծել է 
իրավապահների արդյունավետ գործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Հայաստանի ոստիկանության և Հնդկաստանի դեսպանատան միջև առկա սերտ համագործակցությունը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունն ավելի կամրապնդվի։ Որպես օրինակ՝ Վահե Ղազարյանը հիշատակել է այդ համագործակցության շրջանակներում հայ ոստիկանների մասնակցությունը Հնդկաստանում վերապատրաստման դասընթացներին։

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Կիշան Դան Դեվալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հաջողություն է մաղթել ոստիկանության բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում։

Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցությունը հատկապես Ինտերպոլի շրջանակներում, ինչի շնորհիվ պատասխանատվությունից խուսափող հետախուզվողներ են հայտնաբերվում և ներկայացվում արդարադատությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am