Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանը

ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի Թագավորության 
առաջին ռեզիդենտ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 24-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

«Ուրախ եմ լինել Շվեդիայի Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում»,- ասել է Պատրիկ Սվենսոնը՝ Հայաստանի նախագահին փոխանցելով Շվեդիայի թագավորի և կառավարության ողջույններն ու բարեմաղթանքները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ իր ջանքերը կնպատակաուղղի հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,

նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ նա իր փորձառությունը կներդնի՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար:

Խոսելով իր օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը և նշել, որ ակնկալում է ավելի շատ շվեդական ընկերություններ տեսնել Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը՝ նշելով, որ Շվեդիան այս ոլորտում մեծ հաջողություններ և լավ ավանդույթներ ունի: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կարևոր դերը Հայաստանի ապագայի համար: Այդ համատեքստում նա անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում շվեդական ընկերությունների հետ հնարավոր գործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]