Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հոկտեմբեր

Լճավանի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են շուրջ 70 տոկոսի չափով

Լճավանի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են 
շուրջ 70 տոկոսի չափով

ԳԱՎԱՌ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկու ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  ընթանում են  մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Լճավանի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 500 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 8 միլիոն 750 հազարը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն  750   հազար դրամը՝ Լճավանի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսի 10-ից: Սեպտեմբերի 24-ի դրությամբ ամբողջությամբ տեղադրվել են նոր դռներն ու լուսամուտները, կառուցված են սանհանգույցները, միջնապատերը, կատարվել են հատակի ու պատերի հարթեցման, ներքին հարդարման աշխատանքներ:  Լճավանի համայնքապետ Լյովա Գեւորգյանի հավաստմամբ՝ շինրարությունն ավարտված է մոտ 70 տոկոսով: 

«Համայնքի մանկապարտեզը դադարել է գործել 1996 թվականից՝ շենքային անբարենպաստ պայմանների եւ տեղական բյուջեում համապատասխան գումարների անբավարարության պատճառով: Սակայն այժմ համայնքը մանկապարտեզի խիստ կարիք է զգում, ու մենք անում ենք հնարավորը, որպեսզի վերաբացվի այն:Նախադպրոցական տարիքի 43 երեխա ունենք համայնքում, որոնց ծնողներն անհամբեր սպասում են մանկապարտեզի վերաբացմանը: Այս տարի շինարարական աշխատանքները կավարտենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որից հետո կփորձենք լուծել մանկապարտեզի կահավորման խնդիրները: Կաշխատենք այնպես անել, որ եկող տարվա ընթացքում  մանկապարտեզն իր դռները բացի համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ