Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՔԿԾ-ում քննարկել են քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնահարցեր

ՔԿԾ-ում քննարկել են քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի 
հիմնահարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում սեպտեմբերի 24-ին անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հնարավոր դրսևորումները կանխարգելելու և բացառելու, ինչպես նաև դրանց դեմ համակարգված պայքար մղելու հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Ծառայության պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Մարկոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պետերը, նրանց տեղակալները, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը։

Խորհրդակցության ընթացքում Արթուր Գոյունյանը և Գագիկ Մարկոսյանը, առանձնահատուկ կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հաղթահարումը, արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ ծավալվող հետևողական պայքարը և դրա հետագա ակտիվացման միտումները վկայում են քրեակատարողական ծառայության համակարգում ժամանակին համահունչ մի շարք իրավակազմակերպական և այլ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և ամփոփումներ, որոնց արդյունքներով կազմվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել քրեակատարողական ծառայության համակարգում օպերատիվ իրադրության վերահսկելիության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիր։

Վերոհիշյալով պայմանավորված՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են խնդրո առարկային առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր, նախանշվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և այլ իրավակազմակերպական միջոցառումների շրջանակը, դրանց արդյունավետ իրականացման եղանակները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հակազդեցության փորձերի կանխարգելման ու չեզոքացման հնարավոր մեխանիզմները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]