1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելգիայում պատմել են, թե ԵՄ-ում երբ կհայտնվի COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը

Բելգիայում պատմել են, թե ԵՄ-ում երբ կհայտնվի COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ առաջին հասանելի պատվաստանյութը պետք Է հայտնվի գալիք տարվա մարտին: Այդ կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը:

«Ըստ իդեայի, առաջին պատվաստանյութը կստացվի Sanofi-ից եւ մարտին կհայտնվի այստեղ՝ Բելգիայում, եւ Եվրամիության մյուս երկրներում»,-սեպտեմբերի 24-ին ասել Է առողջապահության նախարարը՝ հանդես գալով բելգիական RTBF հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ առաջին պատվաստանյութը կստանան բժիշկները եւ առավել չպաշտպանված քաղաքացիները:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ Է վարում միանգամից մի քանի դեղագործական ընկերությունների հետ, այդ թվում՝ Sanofi-ի հետ՝ կորոնովիրուսի դեմ նրա կողմից մշակված պատվաստանյութը գնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]