Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար

Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն 
կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գնդեվազ համայնքում մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ.  սեպտեմբերի 15-ին Գնդեվազ համայնքի 54-ամյա բնակիչը, դրսևորելով խտրական վերաբերմունք, առանց որևէ պատճառաբանության, հրապարակային հայհոյանքներ է հնչեցրել համագյուղացիների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:

Վերջիններս, տեղեկանալով այդ մասին, պարզաբանման նպատակով պայմանավորվել են հանդիպել «Խաչերի գլուխ» կոչվող տարածքում:

Կողմերը, զինվելով փայտյա մահակներով և մետաղյա ձողերով, 2020թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նշված տարածքում հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր:

Հանդիպումը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում կողմերը, միմյանց նկատմամբ իրենց գերակայությունը ցույց տալու համար, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Գնդեվազ համայնքի բնակիչների նկատմամբ, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկաներով՝ փայտյա մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչպես նաև ոտքերով ու ձեռքերով, հարվածներ են հասցրել միմյանց և իրենց գործողությունները զուգորդելով նաև բռնություն գործադրելու սպառնալիքով՝ փոխադարձաբար քարեր են նետել և վնասել շրջակայքում գտնվող ավտոմեքենաները՝ այդ կերպ խախտելով համայնքի բնակիչների հանգիստն ու գիշերային անդորրը, խաթարելով բազմաթիվ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, նրանց մոտ առաջացնելով  տագնապի, վախի զգացում և անպաշտպանվածություն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ միջադեպին մասնակից անձանցից երեքին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:  Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված երեք մեղադրյալների նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ