Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում. ՀՀ դատախազություն

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում. ՀՀ 
դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ Միացյալ Նահանգների օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։

«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով  ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրած ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am