1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զարիֆը գնահատել Է «կանաչ միջանցքների» մասին Պուտինի գաղափարը

Զարիֆը գնահատել Է «կանաչ միջանցքների» մասին Պուտինի գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանաչ միջանցքների» վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկն առանց պատժամիջոցների առեւտրի համար կօգնի ձերբազատվել առեւտրական պատերազմներից: Թեհրանը ողջունում Է այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Պուտինը, սեպտեմբերի 22-ին հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հայտարարել Է, որ առանց պատերազմների ու պատժամիջոցների առեւտրի համար, այդ թվում՝ պարենամթերքի համար «կանաչ միջանցքներ» սահմանելու ՌԴ-ի առաջարկն այժմ հատկապես հրատապ Է: «Մենք կարծում ենք, որ «կանաչ միջանցքների» մասին առաջարկը ներկա պայմաններում շատ կարեւոր Է, որովհետեւ այժմ աշխարհում իրադրությունը վտանգավոր Է ու շատ բարդ. ոչ մեծ վիրուսը կարողացավ ծնկի բերել ողջ համաշխարհային տերություններին, եւ եթե պետությունները չհամագործակցեն, ապա չեն կարողանա հաջողությամբ դուրս գալ այս աղետից»,-հայտարարել Է Զարիֆը:

Նրա խոսքով՝ այժմ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ Է վարում Ռուսաստանի, Իրանի եւ ՉԺՀ-ի դեմ՝ առավելագույն հնարավոր ճնշում գործադրելով: Զարիֆը նշել Է, որ ԱՄՆ-ը «վտանգավոր տնտեսական պլաններ Է իրագործում նույնիսկ իր բարեկամների ու դաշնակիցների նկատմամբ, օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից դիմադրությունը «Հյուսիսային հոսք» նախագծին»: «Ուստի այդպիսի պայմաններում «կանաչ միջանցքների» մասին Պուտինի առաջարկությունը շատ լավ Է եւ ըստ Էության միանշանակ ձերբազատում Է առեւտրական պատերազմներից, եւ նույնիսկ այն պատերազմներից, որոնք կապված են դեղամիջոցների ու պարենամթերքի հետ, այն պայմաններում, երբ կորոնավիրուսը լուրջ սպառնալիք Է աշխարհի համար»,-ընդգծել Է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]