Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 1 թեկնածություն, դատավորներից մեկն էլ ինքնաառաջադրվել է

ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 1 թեկնածություն, դատավորներից 
մեկն էլ ինքնաառաջադրվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 2 թեկնածու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

«Եղել է մեկ առաջադրում և մեկ ինքնաառաջադրում»,- ասաց Պետրոսյանը՝ հրաժարվելով անուններ հրապարակել:

Հարցին՝ նորընտիր դատավորներից թեկնածու կա՞, Արևիկ Պետրոսյանը դրական պատասխան տվեց:

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ  գաղտնի քվեարկությամբ: 

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին : Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]