Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՀԿ-ում նախազգուշացրել են համավարակի վերաբերյալ ստահոդ լուրերի վտանգի մասին

ԱՀԿ-ում նախազգուշացրել են համավարակի վերաբերյալ ստահոդ լուրերի վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 հիվանդության մասին չստուգված լուրերը եւ ստահոդ տեղեկություններն ավելի փոքր վտանգ չեն ներկայացնում, քան այդ հիվանդությունը հարուցող նոր կորոնավիրուսը: Այս կարծիքն Է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը՝ հանդես գալով այդ թեմային նվիված վեբինարում, որը կազմակերպվել Էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց որ կորոնավիրուսն սկսեց տարածվել աշխարհում, անմիջապես հայտնվեցին ասեկոսեներ, ստահոդ տեղեկություններ եւ ապատեղեկատվություն: Եվ դանք կարող են լինել ոչ պակաս վտանգավոր»,- ասել Է գլխավոր տնօրենը: Քիչ մարդիկ չեն իրենց վնաս պատճառել անհավաստի տեղեկատվության պատճառով՝ զբաղվելով ինքնաբուժությամբ, նշել Է նա: Իսկ մյուսներն, ընդհակառակը, նույն պատճառով հրաժարվել են նախազգուշական միջոցներից: «Անհավաստի տեղեկատվությունը սաստակցրել Է ստիգմատիզացիան, որն արգելք Է դառնում նրանց օգնության համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- արձանագրել Է ԱՀԿ-ի ղեկավարը:

Նա ուշադրություն Է հրավիրել բուժաշխատողների եւ բնակչության խոցելի խմբերի, մասնավորապես, փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ փախստականների նկատմամբ բռնության գործադրման դեպքերի վրա: Կորոնավիրուսի մասին չստուգված լուրերի եւ ստահոդ տեղեկությունների տարածման եւս մեկ հետեւանք Է դարձել թերահավատությունը գիտության, առողջապահության ինստիտուտների եւ համակարգերի նատմամբ: Ինչպես ընդգծել Է Գեբրեյսուսը, համավարակի պայմաններում, ինչպես եւ ամբողջությամբ վերցված առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների դեպքում «վստահությունը եւ համերաշխությունը հանգուցային նշանակություն ուեն»: «Մենք կարող ենք վերահսկողության հաստատել այդ վիրուսի նկատմամբ, եթե մարդիկ ստույգ եւ ժամանակին տեղեկատություն ունենան այն հիմնական միջոցների մասին, որոնք նրանք կարող են ձեռնարկել իրենց եւ ուրիշներին պաշտպանելու համար»,- եզարափակել Է գլխավոր տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]