Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պարգևավճարները ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքով. ՊԵԿ նախագահ

Պարգևավճարները ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած 
աշխատանքով. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով համակարգի աշխատակիցների պարգևավճարներին, նշեց, որ այդ մասին շատ է խոսվել ու դրան անդրադառանալու կարիք և անհրաժեշտություն այլեւս չի տեսնում:

Կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահի հետ զրույցում նկատեցին, որ ՊԵԿ պարգեւավճարները կազմել են 5 մլրդ դրամ, ինչն ավելի շատ է, քան Գյումրի քաղաքի բյուջեն:

Արձագանքելով՝ Հովհաննսիայնն ընդգծեց. «Ամենևին համեմատելի չեն այդ երկու հարթությունները, և ես առաջարկում եմ պարգևավճարների հարցին այդ կտրվածքով ու այդ համեմատությամբ չմոտենալ: ՊԵԿ-ի պարգևավճարները շատ համահունչ են, շատ ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]