Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու

ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը գտնում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքի մասով բավարար չափով տեղեկատվությունը տարածվել է, և մյուս հանգամանքներն  ավելի առարկայական ներկայացնելը տեղին չի համարում, քանի որ դրանք նախաքննության գաղտնիք են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ Մինասյանի մեղադրանքի լրացմանն ու դատարանի կողմից կալանքի որոշմանը:

«Գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքեր՝ դատարանը որոշում է կայացրել բավարարել այդ միջնորդությունը:

Ավելին դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն, Միքայել Մինասյանի գործերի կառավարիչի՝ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

ՊԵԿ նախագահն անդրադառնալով Մինասյանի գտնվելու վայրին՝ նշեց, թե իրավապահները գուցե ունեն տեղեկատվություն, այդ մասին ինքը չի բարձրաձայնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]