1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հասան Ռոհանին Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին

Հասան Ռոհանին Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և 
նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին, Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների պատմական,մշակութային, հասարակական կապերի հիման վրա և երկու երկրների պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո Թեհրան-Երևան հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան՝ ապահովելով երկու ժողովուրդների շահերը։

«Անկասկած, երկու երկրների մշակութային, հասարակական ընդհանուր կապերը և բարեկամական հարաբերությունները պարարտ հող կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար, և երկու երկրների ժողովուրդները կկարողանան աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերությունների օրինակ ծառայել»,- նշել է Իրանի նախագահը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]