Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախում հաստատվել է COVID-19-ի 9 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 9 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ն էլ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են: Խնածախի և Ստեփանակերտի 4 քաղաքացիների մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 2 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 394 մարդու մոտ, որից 329-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 85 քաղաքացի: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 73 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 862 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]