Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Կանադայում հայտարարել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

 Կանադայում հայտարարել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսով վարկաման երկրորդ ալիքն արդեն ծայր Է առել Կանադայում եւ կարող Է լինել ավելի վատթար, քանի առաջինը, որը երկրի բնակչությանը պատուհասեց այս գարնանը: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել Է վարչապետ Ջասթին Թրյուդոն ազգին հղած հատուկ ուղերձի ժամանակ, որը հեռարձակել են բոլոր ազգային հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Կորոնավիրուսի) երկրորդ ալիքն սկսվել Է ոչ թե հենց նոր, այն արդեն տարածվում Է, եւ թվերը դա պարզորոշ հասկանալ են տալիս. երբ մենք երկրում մարտի 13-ին լոկդաուն հայտարարեցինք, օրական արձանագրվում Էր վարակման 47 նոր դեպք, բայց միայն երեկ (սեպտեմբերի 22-ին – ծանոթ. խմբ.) դրանց թիվը հազարից ավելի Էր,- ասել Է նա:- Իրավիճակն այս աշնանը կարող Է լինել շատ ավելի վատ, քան գարնանն Էր»:

Թրյուդոն նշել Է, որ իրադրությունը դեռ հնարավոր Է փոխել, եթե Կանադայի բոլոր բնակիչները պահպանեն նախազգուշության անհրաժեշտ միջոցներն, ինչպիսիք են դիմակներ կրելը, սոցիալական հեռավորության պահանումը եւ գրիպի դեմ պատվաստւմ ստանալը: «Միասին մենք կկարողանանք (համավարակի) ալիքը վերցնել հսկողության տակ»,- ընդգծել Է վարչապետը:

Ըստ որում նա հավելել Է, որ Գոհաբանության օրվա ավանդական զանգվածային տոնակատարությունը, որը Կանադայում նշվում Է հոկտեմբերին, «արդեն քիչ հավանական Է, բայց մենք շանս ունենք դա անելու Սուրբ ծննդյան օրը (դեկտեմբերի 25-ին)»: Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել Է հունվարի 15-ին: Սեպտեմբերի սկզբից ի վեր երկրում նշվում Է վարկավածների թվի կտրուկ ավելացում, իսկ սեպտեմբերի 17-ին նշվել են հազարից ավելի նոր ախտահարվածներ, ինչը մայիսի վերջից ի վեր դարձել Է ռեկորդային ցուցանիշ: Ամսվա սկզբին օրական արձանագրվել Է 300 – 400-ից ոչ ավելի դեպք: Ախտահարվածների թվի աճ Է դիտվում Ալբերտայի, Բրիտանական Կոլումբիայի, Քվեբեկի եւ Օնտարիոյի նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]