Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 44.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 44.2 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 23-ին 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Երևանի Ավան վարչական շրջանում՝ 300 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին՝ 3 հա,

Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 400 քմ,

Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3000 քմ, Առինջ գյուղում՝ 4000 քմ,

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 40 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 44.2 հա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]