Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նալբանդյան գյուղի դպրոցում բռնկված հրդեհը մարվել է

Նալբանդյան գյուղի դպրոցում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 24-ին, ժամը 03։45-ին ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ դպրոցի 2-րդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։07-ին։ Այրվել է ուսուցչանոցի գույքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]