Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի

Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:

Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։

Համերգային ծրագրում կոմիտասյան մաքրամաքուր ստեղծագործություններ են։

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում: Հոբելյանի շրջանակում ԿԵԱԿ-ի երաժշտախմբերը նախորդ տարի հանդես են եկել տարաբնույթ ելույթներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև արտերկրի հեղինակավոր բեմերում՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ