Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առեղծվածային խառնարաններ...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առեղծվածային խառնարաններ...

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երբ համացանցում հայտնվեցին սիբիրյան խորհրդավոր խառնարանների մասին առաջին հաղորդագրությունները, անհասկանալի էր, թե ինչով է պայմանավորված դրանց առաջացումը: Ինչ-որ մեկն ասել էր, որ գրունտի փլուզման հետեւանք են, ինչ-որ մեկն էլ ենթադրել էր, որ ձեւավորվել են տիեզերական մարմինների վայր ընկնելու հետեւանքով:

Այժմ գիտնականները կարծում են, որ խառնարանները հավերժական սառույցի շերտի տակ հալվող «գրպանիկներում» մեթանի կուտակման հետեւանք են: Մեթանը կարող է առաջանալ ոչ օրգանական աղբյուրներից, իսկ Յամալ թերակղզում գտնվում են Ռուսաստանի բնական գազի ամենամեծ հանքավայրերը: Գազն առաջանում է օրգանական գործընթացների արդյունքում՝ որպես հողում բնակվող միկրոօրգանիզմների կենսագործունեության նյութ: Սիբիրի զգալի մասը հավերժական սառույց է, այսինքն՝ հավերժ սառած հող: Բայց կլիմայի տաքացումից հետո հավերժական սառույցի վերին շերտերը հալվում են, եւ մանրէաբանական գործունեությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Միկրոօրգանիզմները մարսում եւ քայքայում են սառեցված հողի մեջ պահպանված օրգանական նյութերը՝ արտադրելով մեծ քանակությամբ մեթան: Այս մեթանը կուտակվում է գետնի տակ՝ կազմելով այրվող գազի պարկեր: Կլիմայի տաքացման ու մակերեւութային շերտի հալման պատճառով սառեցված «գլխարկը» թուլանում է, գազը «արտահոսում» է դեպի դուրս, եւ պայթյունը ստեղծում է ձագար»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]