Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Լավրովը հայտարարել է Սիրիայում 
պատերազմի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լավրովը հիշեցրել է, որ Իդլիբում ահաբեկչական խմբավորումները վերացնելու հիմնական պատասխանատվությունը կրում է Թուրքիան: Բացի այդ, նա հաստատել է, որ ռուս-թուրքական հուշագիրը մնում է ուժի մեջ, չնայած Անկարայում վերջերս կայացած բանակցությունների ձախողմանը:

«Կա ռուս-թուրքական հուշագիր, որն ամբողջովին ուժի մեջ է: M-4 մայրուղու պարեկությունը դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ «Հայաթ Թահրիր աշ-Շամն» անընդհատ կազմակերպում է զինված սադրանքներ եւ հարձակվում է Սիրիայի պետական դիրքերի վրա, ինչպես նաեւ փորձում է գրոհել Հմեյմիմում գտնվող ռուսական ավիաբազան»,- հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով ՝ Սիրիայի արեւելքում «անօրինական» կերպով տեղակայված ամերիկյան զինվորականներն ամերիկյան նավթային ընկերություն են բերել եւ սկսել նավթ արդյունահանել սեփական կարիքների համար՝ առանց հարգելու Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254 բանաձեւով»:

                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]