Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1878 թ. սեպտեմբերի 24-ին ծնվել է Եղիշե Թադեւոսյանը՝ գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից (1923) եւ առաջին պրոֆեսորներից։

-           1923 թ. սեպտեմբերի 24-ին ծնվել է Էդվարդ Ջրբաշյանը՝  հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956)։ Խմբագրել է «Սովետական գրականություն», «Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսները, գլխավորել է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը, ԵՊՀ գրականության տեսության եւ գեղագիտության ամբիոնը։

-           1924 թ. սեպտեմբերի 24-ին ծնվել է Լեւոն Կոջոյանը՝ հայ նկարիչ:

-           1940 թ. սեպտեմբերի 24-ին ծնվել է Արիկ Ալեքսանյանը՝ հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր:

-           1941 թ. սեպտեմբերի 24-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացավ Ատլանտյան խարտիային։

-           1948 թ. սեպտեմբերի 24-ին ստեղծվեց «Հոնդա» ընկերությունը։

-           1960 թ. սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում ջուր իջեցվեց առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։

-           1996 թ. սեպտեմբերի 24-ին Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրման համար բացվեց Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։

 

Հիշարժան փաստեր

-           Ալբերտ Էյնշտեյնը կարող էր դառնալ նախագահ։ 1952 թ. նրան առաջարկում են Իսրայելի երկրորդ նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է։

-           Կիմ Չեն Իրը նաեւ լավ կոմպոզիտոր էր եւ իր ամբողջ կյանքի ընթացքում գրել է 6 օպերա։

-           Արաբական թվերը հորինել են ոչ թե արաբները, այլ հնդիկ մաթեմատիկոսները։

-           Մինչ զարթուցիչների գյուտը՝ գոյություն ուներ մասնագիտություն, որի իմաստը այլ մարդկանց առավոտյան արթնացնելն էր։ Այսպես, օրինակ, տվյալ մասնագիտության տեր մարդը պետք է առավոտյան չորացրած սիսեռով կրակեր այլ մարդկանց պատուհաններին, որպեսզի արթնացներ նրանց եւ որպեսզի վերջիններս չուշանային աշխատանքից։

-           Գրիգորի Ռասպուտինի դեմ մեկ օրում կատարվել են բազմաթիվ մահափորձեր՝ նրան փորձել են թունավորել, դանակահարել, կրակել նրա վրա, սակայն նա ողջ է մնացել։ Վերջիվերջո, Ռասպուտինը մահացավ սառցե գետում։

-           Պատմության ամենակարճ պատերազմը տեւել է 1 ժամից էլ պակաս։ Անգլո-զանզիբարյան պատերազմը տեւել է 38 րոպե։

-           Պատմության ամենաերկարատեւ պատերազմը եղել է Նիդերլանդների եւ Սիլլի արշիպելագի միջեւ։ Պատերազմը տեւել է 335 տարի՝ սկսած 1651-ից մինչեւ 1989 թ.։ Ընդ որում, երկու կողմն էլ այդ պատերազմի ընթացքում ոչ մի կորուստ չեն ունեցել։

Մ. Ա.





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ