Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շրջակա միջավայրի նախարար Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Շրջակա միջավայրի նախարար Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել 
նորանշանակ տեղակալներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 23-ին գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ներկայացնելով Տիգրան Սիմոնյանին նախարարը Պետրոսյանն առանձնահատուկ շեշտեց վերջինիս գիտական ոլորտում ունեցած հարուստ փորձը, որը նախարարի տեղակալը մեծ նվիրումով պատրաստ է ներդնել շրջակա միջավայրի գիտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների և իրավական ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։

Անդրադառնալով Աննա Մազմանյանին նախարար Պետրոսյանն ընդգծեց նորանշանակ տեղակալի մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան արդյունավետության նոր սանդղակ նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։

Նախարարը հույս հայտնեց, որ նոր նշանակված նախարարի տեղակալներն իրենց գիտելիքով ու ներուժով կնպաստեն Շրջակա միջավայրի նախարարության ինստիտուցիոնալ կայուն զարգացմանը՝ իրենց վստահված ոլորտների արդյունավետ կառավարմամբ, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, հմտությունների և կարողությունների առավելագույն ներդրմամբ։

Նախարար Պետրոսյանը վստահեցրեց, որ գերատեսչությունում ընթացող կադրային բարեփոխումներն ուղղված են Շրջակա միջավայրի նախարարության առողջացմանն ու նպատակ են հետապնդում ձևավորել թափանցիկ աշխատաոճ, մասնագիտական կայուն համակարգ և կարգապահություն։

Հավելենք նաև, որ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանին վստահված է համակարգել գերատեսչության ԲՀՊՏ-ների 6 ՊՈԱԿ-ներ՝ կանոնակարգելով դրանց տնտեսական բաղադրիչները, գերատեսչության՝ վերոհիշյալ ոլորտի քաղաքականության մշակման վարչությունը և մի շարք խոշոր ծրագրեր։

Նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը համակարգելու է ՇՄՆ 4 վարչություններն ու 3 ՊՈԱԿ-ները, այդ թվում՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և ՇՄՆ իրավական բլոկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]