Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը

Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ 
շարունակելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, իր ելույթում Վարագ Սիսեռյանն ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Այսօր Երևանի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստն է:

«Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է թե՛ քաղաքաշինական և թե՛ պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից: Ծրագիրը միտված է խթանելու շինարարական գործընթացները Երևանում՝ պահպանելով քաղաքի կենտրոնական հատվածի կոլորիտը և պատմամշակութային միջավայրը:

Ներկայումս ընթանում են իրացման ակտիվ աշխատանքներ: Տարածքում առկա մոտ 150 գույքից այս պահին օտարման ենթակա է մնացել 47-ը: Իրացումների և շինարարական գործընթացների հետ կապված խնդիրները գույքագրվում են ամենօրյա ռեժիմով, կատարվում են ակտիվ աշխատանքներ խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու ուղղությամբ:

2018 թվականից ի վեր արձանագրվել է դրական տեղաշարժ թե՛ իրացումների և թե՛ շինարարության մասով, մասնավորապես՝ բարձրացվել է բնակիչներին տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Այս փուլում քննարկվում է նաև իրացումների գործընթացը պետական կամ համայնքային մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը, ինչը կնպաստի գործընթացների առավել արդյունավետ լինելուն:

Հարկ է նշել, որ ելնելով ծրագրի իրագործման ծավալներից և բազմաշերտ բնույթից՝ ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են մի շարք խնդրահարույց հարցեր՝ մասնավորապես հողերի օտարումների, շինարարական թույլտվությունների և այլնի հետ կապված:

Մենք կքննարկենք և կգույքագրենք բոլոր խնդիրները ու կփորձենք գտնել համապատասխան լուծումներ բոլոր խնդիրներին և ավարտին հասցնել այս ծրագիրը»: 

Նիստին մասնակից տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են հողերի իրացման, նախագծային և շինարարական ընթացիկ աշխատանքների ներկա վիճակը: Համապարփակ անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման հետ կապված առկա հիմնական խնդիրների գույքագրմանը և դրանց լուծմանը վերաբերող հարցերին: Նախանշվել են աշխատանքային խմբի գործունեության հետագա քայլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]