Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն հաղթանակ տոնեցին Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում

«Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն հաղթանակ տոնեցին Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայացան «Լոռի»-«Փյունիկ», «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գանձասար-Կապան»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Շիրակ»-ին` մրցակցի դարպասն ուղարկելով 5 գնդակ: Կապանյան ակումբի կազմում աչքի ընկան  Ռոկաս Կրուսնաուսկասը (դուբլ), Վբեյմար Անգուլոն, Ջոսեֆ Օմա Ադահը և ինքնագոլի հեղինակ դարձավ Իշխանյանը:

Օրվա մյուս խաղում «Լոռի»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին:

Այս տուրի շրջանակներում նախօրեին «Նոա»-ն 0:3 հաշվով պարտության էր մատնել «Ուրարտու»-ին, իսկ սեպտեմբերի 24-ին կկայանա «Վան»-«Ալաշկերտ» հանդիպումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am