Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր 
հավատարմատարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը շնորհավորել է տիկին Ֆեյզիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման ընթացքում հատկապես արդարադատության ոլորտում կարձանագրվեն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հաջողություններ։

Ռուստամ Բադասյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանում 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո իրականացվող հավակնոտ բարեփոխումների օրակարգը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական իշխանության անկախության ամրապնդմանը, ոստիկանության բարեփոխումներին և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Արդարադատության նախարարն ընդգծել է նաև, որ այդ բարեփոխումների ճանապարհին Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարարության, սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ այդ համատեքստում կարևորելով Միացյալ Թագավարության հետ իրականացված մի շարք ծրագրերը՝ ուղղված սնանկության ոլորտի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն։          

Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և բարեփոխումներին ուղղված աշխատանքները համալիր ներկայացնելու համար ու ընդգծել, որ կանի առավելագույնը Արդարադատության նախարարության և դեսպանության միջև առկա արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար։

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և իրական սեփականատերերի բացահայտման ոլորտներում բրիտանական փորձի ուսումնասիրության հնարավորություններին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]