Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Չինաստանը կթույլատրի առանձին կատեգորիաների օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

 Չինաստանը կթույլատրի առանձին կատեգորիաների օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը սեպտեմբերի 28-ից կթույլատրի օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը, որոնք երկրում ապրելու գործող թույլտվություն ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

«2020 թվականի սեպտեմբերի 28-ից օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք Չինաստանում ապրելու գործող թույլտվություն ունեն աշխատելու, անձնական գործերի համար եւ վերամիավորման նպատակով, կկարողանան երկրի մուտք գործել. հարկավոր կլինի, որ նրանք կրկին անգամ դիմեն այցագրերի ձեւակերպման համար»,-ասվում Է հայտարարության մեջ:

Երկրի ԱԳ նախարարությունը մարտի 28-ից արտասահմանից կորոնավիրուսային վարակի ներբերումը կանխարգելելու շրջանակներում արգելել Է գործող այցագրերով օտարերկրացիների մուտքը երկիր, բացառությամբ դիվանագետների եւ մի քանի այլ կատեգորիաների անձանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]