Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

Գիտնականը պատմել է «Արեպլիվիր»-ի բուժընթացի արդյունավետության մասին

Գիտնականը պատմել է «Արեպլիվիր»-ի բուժընթացի արդյունավետության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արեպլիվիր»-ի թերապիայի բուժընթացն ապահովում Է թոքերի վիճակի արտահայտված բարելավում՝ ընդհուպ մինչեւ նորմալացում հիվանդների բացարձակ մեծամասնության մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մորդվայի Օգարյովի անվան պետական համալսարանի ազգային հետազոտության բժշկական ինստիտուտի տնօրեն Լարիսա Բալիկովան:

««Արեպլիվիր» պատրաստուկով թերապիայի բուժընթացն ապահովում Է թոքերի վիճակի արտահայտված բարելավում՝ ընդհուպ մինչեւ նորմալացում հիվանդների բացարձակ մեծամասնության մոտ»,-ասվում Է մամուլի ասուլիսում Բալիկովայի ելույթում, որը տեղի Է ունեցել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում: Կողմնակի ազդեցությունների զարգացման հաճախականությունն այն անձանց մոտ, ովքեր կորոնավիրուսի դեմ բուժվում են «Արեպլիվիր»-ով, ինչպես նշել Է մասնագետը, եղել Է այնպիսին, ինչպես եղել Է ստանդարտ թերապիա ստացած անձանց մոտ:

Դրա հետ մեկտեղ, պատրաստուկը դեղատոմսային Է, այն պետք Է նշանակի բժիշկը, ուստի դեղամիջոցը դեղատներում առանց դեղատոմսի հնարավոր չԷ գնել:

«Արեպլիվիր» պատրաստուկին, որը «Պրոմոմեդ»-ի մասնագետների կողմից մշակվել Է Սարանսկի «Բիոխիմիկ»-ի բազայի վրա, Ռուսաստանում պաշտոնապես հավանություն Է տրվել հունիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ