Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

ԵՀ-ն առաջարկել Է փոխել ԵՄ-ի միգրացիոն համակարգը՝ պարզեցնելով միգրանտների տարաբնակեցումը երկրներում

ԵՀ-ն առաջարկել Է փոխել ԵՄ-ի միգրացիոն համակարգը՝ պարզեցնելով միգրանտների տարաբնակեցումը երկրներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել Է վերանայել Եվրամիության (ԵՄ) գոյություն ունեցող միգրացիոն համակարգը՝ ապահովելու համար Միության բոլոր երկրների ավելի լիակատար մասնակցությունը միգրանտների տարաբնակեցման հարցում: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով ԵՄ-ի նոր միգրացիոն ռազմավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միգրացիան միշտ եղել Է եւ կմնա կյանքի գործոն Եվրոպայում: Սակայն աշխարհը փոխվում Է, եւ հին համակարգերն այլեւս պիտանի չեն: Եվրահանձնաժողովն առաջարկել Է նոր միգրացիոն ռազմավարություն, որն արդարացի հավասարակշռություն կապահովի (սեփական սահմանների վերահսկողության համար Միության պետությունների – ծանոթ. խմբ.) պատասխանատվության եւ (միգրանտների տեղավորման հարցում ԵՄ-ի պետությունների միջեւ – ծանոթ. խմբ.) համերաշխության միջեւ»,- հայտարարել Է նա:- Մեր սահմանների վրա միգրացիոն ճնշումը տարբերվում Է, ուստի մենք պետք Է գտնենք բեռի բաշխման նոր հավասարակշռություն: Այժմ այլեւս ծառացած չԷ այն հարցը, թե ԵՄ-ի երկրները պետք Է արդյոք համերաշխություն հանդես բերեն («առաջին գծի» երկրների, ինչպես օրինակ Իտալիայի եւ Հունաստանի հետ միգրանտների ընդունման եւ տարաբնակեցման հարցում – ծանոթ. խմբ.), հարցը սոսկ այն Է, թե դրանք հատակապես ինչպես դա կանեն»:

«Մեզ անհրաժեշտ Է միգրացիայի վերաբերյալ նոր, հիմնավոր որոշում, որը մեզ թուլ տա հավատարիմ մնալ մեր արժեքներին եւ համապատասխանել նոր, փոփոխվող աշխարհի պայմաններին»,- շարունակել Է նա:

Ֆոն դեր Լյայենը չի հայտնել Եվրահանձնաժողովի նոր առաջարկությունների ստույգ պարամետերերը, որոնք կհրապարակվեն սեպտեմբերի 23-ին ավելի ուշ: Սեպտեմբերի 16-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ Եվրահանձնաժողովը շուտով կառաջարկի լուծարել ԵՄ-ի միգրացիայի հիմնարար համաձայնագիրը՝ Դուբլինյան համակարգը, որը ենթադրում Է, որ միգրանտների ընդունման համար պետք Է պատասխան տա այն երկիրը, որի տարածքով նրանք հայտնվել են ԵՄ-ում:

Այդ քայլը, դրա հաստատման դեպքում, ԵՄ-ի երկրներին կզրկի իրենց տարածքում միգրանտների տարաբնակեցումից հրաժարվելու իրավունքից: Եվրահանձնաժողովի առաջարկած ռազմավարությունն այժմ պետք Է ստանա ԵՄ-ի խորհրդի եւ Եվրախորհրդարանի հավանությունը եւ սոսկ այդ դեպքում կմտնի ուժի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ