Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարակասում Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել Է Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

 Կարակասում Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել Է Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ համագործակցության պատճառով Կարակասի վրա կոպիտ ճնշման հերթական օրինակն են, որը հակասում Է միջազգային իրավունքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը: ԱՄՆ-ը սեպտեմբերի 21-ին Մադուրոյի դեմ պատժամիջոցներ Է սահմանել Իրանի հետ համագործակցության համար: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի խոսքով՝ «գրեթե երկու տարի Իրանի իշխանությունները Վենեսուելայի անօրինական ռեժիմի հետ համագործակցել են ՄԱԿ-ի զենքի բռնարգելքը շրջանցելու համար»:

«Մենք վերստին բախվում ենք անհիմն մեղադրանքների: Եթե որեւԷ մեկը փորձում Է արդարանալ միջազգային հանրակցության աչքին, միակողմանի պատժամիջոցներ սահմանելով անկախ պետության, նրա ղեկավարության, պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ մեկ այլ անկախի պետության հետ նրանց համագործակցության պատրվակով, ապա թող պարզաբանի, թե միջազգային իրավունքի կամ համաձայնագրի, կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի կոնկրետ ինչ նորմա Է խախտվել»,-ասել Է դիվանագետը: Նա հիշեցրել Է, որ Վենեսուելայի նկատմամբ արդեն գործում են մի շարք ամերիկյան սահմանափակիչ միջոցառումներ, որոնք ոչ մի առնչություն չունեն միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի պատժամիջոցների ռեժիմի հետ: 2019 թվականի սկզբին Վենեսուելայում զանգվածային բողոքներ են սկսվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ՝ նրա երդմնակալությունից անմիջապես հետո: Ընդդիմության ենթակայության տակ գտնվող Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն անօրինականորեն իրեն հռչակել Է պետության ժամանակավոր ղեկավար: Արեւմուտքի մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հայտարարել են Գուայդոյին ճանաչելու մասին: Իր հերթին Մադուրոն խորհրդարանի ղեկավարին համարել Է ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ պաշտպանել են Մադուրոյին՝ որպես օրինական նախագահ: Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակը» համարել են «գոյություն չունեցող»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]