Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի

Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում Արդարադատության տան մոտ ստեղծվել Է հատուկ տարածություն, որտեղ սեպտեմբերի 23-ին բոլոր ցանկացողները կկարողանան կորոնավիրուսի թեստ անցնել, հայտարարել Է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ թեստավորման նպատակն Է փոխել Թբիլիսիում վարակի տարածման ինտենսիվությունը: «Ես ձեզ կոչ եմ անում, Արդարադատության տան հետնաբակում ստեղծված Է համապատասխան տարածք, այսօր եւ վաղը կվերցնեն նմուշներ: Ով ցանկանում Է, կարող Է տալ նմուշներ, պատասխանը կլինի երկրորդ օրը»,- լրագրողներին ասել Է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ լիարժեք հետազոտության համար հարկավոր են շուրջ հազար մարդու թեստեր, Թբիլիսիում վիրուսի հետ կապված իրավիճակը հասկանալու համար:

Անցած օրը Վրաստանում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, դրանցից 47 ախտահարվածներ Թբիլիսիից: Վերջին մի քանի օրը Թբիլիսիում ախտահարվածների թիվը 150 դեպքից ցած չի իջել, հաղորդել Է Sputnik-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ